Մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Սիսիան հատվածում, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում