Հունգարիայի դեսպանը վստահեցրել է՝ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար
Նմանատիպ
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: 2009թ. պետական այցով Հունգարիա այցելեց Հայաստանի նախագահը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համագործակցության փաստաթղթեր, ինչպես նաև գումարվեց հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում