ՀՀԿ-ն կշարունակի համագործակցությունը ՕԵԿ-ի հետ
Նմանատիպ
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ինչպես փոխանցում է Panorama.am լրատվական գործակալությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` գրասենյակից հեռանալուց հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց նիստում քննարկված հարցերի վերաբերյալ:
Շարմազանովն ասաց. «Մեր համագործակացությունը ՕԵԿ-ի հետ կշարունակվի կոալցիայի շրջանակում և դա շատ բնական է: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է` որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է և այստեղ մեկնաբանելու բան չկա»:
Շարմազանովի խոսքով, ԳՄ նիստի ընթացքում որևէ կադրային փոփոխության, այդ թվում վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաև նախարարական պորտֆելների վերաբերյալ չի քննարկվել:
ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչև մայիսի 31-ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի ևս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր:
Շարմազանովը վստահեցրեց, որ որպես ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի` ՀՀԿ-ինը կլինեն թե ԱԺ նախագահի, թե կառավարության ղեկավարի պաշտոնները: Նա հավելեց նաև, որ այլ մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ տարածվելիք հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում