Նոր կառավարությունում ԲՀԿ-ն «պորտֆելնե՞ր» կունենա:
Նմանատիպ
«Ես երեկ ներկա չեմ եղել Նախագահ-Ծառուկյան հանդիպմանը. Ո՞վ է ասում, թե ես այնտեղ էի»: Ինչպես նշում է Panorama.am գործակալությունը, քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այն հարցին, թե կանխատեսելի՞ էր ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու վերաբերվալ այսօր արված հայտարարությունը գոնե իր համար, Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, ինձ համար անակնկալ չէր»:
Հարցին, թե այդ դեպքում երբ և ինչից հետո է ԲՀԿ-ի այս քայլը Հովիկ Աբրահամյանին հայտնի դարձել, նա դիվանագիտորեն երևի թե փորձեց շեղել խոսակցությունը` «մեր համար (նկատի ունելով ՀՀԿ-ին ) կարևորն այն է, որ ԱԺ ընտրությաններն անցան արդար ու թափանցիկ և առանց լուրջ միջադեպերի»: Իսկ թե խորհրդարանում ո՞ր ուժերը կմիավորեն, կոալիցիա կկազմեն թե չեն կազմի, ով քանի նախարարական պորտֆել կստանա, Արգամիչի խոսքով, իրենց համար ածանցյալ հարցեր են:
Հովիկ Աբրահամյանը նշեց որ նաև, որ ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր ուժ չի տեսնում և ամենևին չբացառեց, որ նրանք կունենան նախարարական պորտֆելներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում