Հովիկ Աբրահամյան. «ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիա կազմել անգամ ՀԱԿ-ի հետ»
Նմանատիպ
ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում առաջիկա քաղաքական գործընթացներում որևէ զարգացում: ՀՀԿ Գործադիիր Մարմնի նիստից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիա կազմել խորհրդանան մտած ցանկացած ուժի հետ, այդ թվում` ՀԱԿ-ի, Ժառանգության և ՀՅԴ-ի հետ:
Հարցին, թե` ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը արդյոք խնդիրներ չի ստեղծի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար 2013 թ նախագահական ընտրություններում, Հովիկ Աբրահամյանը լակոնիկ ասաց` «չեմ կարծում»:
Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն այս քայլից հետո նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով և դա լինի Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց Ռոբերտ Քրչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձի մասով Հովիկ Աբրասհյանը կանխատեսումներ չարեց:
Ինչպես նշում է Panorama.am գործակալությունը, լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե հավաստի են այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ի այս քայլը եղավ, քանի որ ԲՀԿ-ն` որպես կոալիցիա կազմելու պայման բանակցության «զոհասեղանին» բերեց նրա` վարչապետ նշանակվելու հարցը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց . «Նման բան չի եղել, և կոռեկտ ու քաղաքականապես ճիշտ չէ, որ այլ կուսակցությանից ինձ որևէ պաշտոն առաջարկվի: Ես նման բան չեմ ընդունի: Ես այնքան հեղինակություն ունեմ ՀՀԿ-ում, որ ուրիշների առաջարկների կարիքը չունենամ»: Վերջինս նաև ավելացրեց, որ ինքը երբևէ վարչապետ դառնալ չի երազել, իսկ եթե առաջակվի` կմերժի անպայման, մասնավորպես նշելով, որ ինքն իրեն տեսնում է օրենսդիրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում