ՏՏ ոլորտի «Դիջիթեք» ցուցահանդեսը կանցկացվի մարտի 10-12-ը
Նմանատիպ
Հայկական տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունները, ստարտափները, ՏՏ դեմքերն ու հատուկ հյուրերը այս տարի կրկին կհանդիպեն «Դիջիթեք» ցուցահանդեսին։
Մարտի 10-ից 12-ը «Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը։
Կանցկացվի Digitec Summit միջազգային համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին ամբողջ աշխարհից: Կներկայացվի տեխնոլոգիապես զարգացած երկրների փորձը, փոփոխվող աշխարհի միտումները։
Digitec ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80․000-ից ավելի այցելուներ ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական միտումներին:
Իրենց նորարական լուծումներն են ցուցադրում ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ, նոր համագործակցությունների եզրեր փնտրում և կիսվում ոլորտային հաջողություններով:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն լուծումներ բոլոր բնագավառներից՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, կիբեռ անվտանգություն, իրերի համացանց (IoT), հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ֆինանսական տեխնոլոգիաներ, տեխնոլոգիական կրթություն և այլն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում