17.1 C
Yerevan

ՏՏ ոլորտի «Դիջիթեք» ցուցահանդեսը կանցկացվի մարտի 10-12-ը

Նմանատիպ

Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է,...

«Յուքոմ» ընկերությունը ներկայացնում է նոր՝ uDrift 3500 սակագնային փաթեթը

«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift...

Դրամի փոխարժեք․ Մարտի 22

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 22-ի...

Հայկական տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունները, ստարտափները,  ՏՏ դեմքերն ու հատուկ հյուրերը այս տարի կրկին կհանդիպեն «Դիջիթեք» ցուցահանդեսին։

Մարտի 10-ից 12-ը «Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը։

Կանցկացվի Digitec Summit միջազգային համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին ամբողջ աշխարհից: Կներկայացվի   տեխնոլոգիապես զարգացած երկրների փորձը, փոփոխվող աշխարհի միտումները։

Digitec ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80․000-ից ավելի այցելուներ ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական միտումներին:
Իրենց նորարական լուծումներն են ցուցադրում ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ, նոր համագործակցությունների եզրեր փնտրում և կիսվում ոլորտային հաջողություններով:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն  լուծումներ բոլոր բնագավառներից՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, կիբեռ անվտանգություն, իրերի համացանց (IoT), հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ֆինանսական տեխնոլոգիաներ, տեխնոլոգիական կրթություն և այլն։

spot_imgspot_img