Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
Նմանատիպ
Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթի ժամանակ ասել է, թե աագայի դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
«Մեկ ամսից առաջ ՄԻԵԴ–ը հրահանգեց Ադրբեջանին երաշխավորել ծանր հիվանդների ազատ տեղաշարժը, բաց Ադրբեջանը դա ևս անտեսել է։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել»,–ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում