Տնտեսական մեծ համաժողով՝ Հայաստանում
Նմանատիպ
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։
Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների (ESG) դերը երկրի զարգացման գործում։
Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար, պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու Ֆրեդերիկ Պասկալը, Ամունդի ինստիտուտի ներկայացուցիչ, ստրատեգ Տրիստան Պերիեն, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ոլորտային այլ փորձագետներ։
Ավելին կարող եք իմանալ այստեղ։
Տնտեսական համաժողովին հնարավոր կլինի հետևել առցնանց։
«Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում