Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԱՊՀ նիստին
25/05/2012 11:04
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ս.թ. մայիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր, հաղորդում են Կառավարության մամլո ծառայությունից:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում