Ամենավաճառվող մեքենան. 2022-ին շուրջ 10.5 միլիոն վաճառք

Ամենավաճառվող մեքենան. 2022-ին շուրջ 10.5 միլիոն վաճառք

Toyota-ն 2022-ին աշխարհում ամենաշատ ավտոմեքենա վաճառած ընկերությունն է։

2022 թվականին Toyota Motor Corp-ը վաճառել է շուրջ 10.5 միլիոն ավտոմեքենա՝ երրորդ տարին անընդմեջ պաշտպանելով աշխարհի «ամենավաճառվող ավտոարտադրողի տիտղոսը»:

«Ասիայում Toyota-ի մեծ պահանջարկը, ինչպես նաև նույն աշխարհամասում և Հյուսիսային Ամերիկայում արտադրական հզորությունների աճն ու օպտիմալացումը 2022 թվականին օգնեցին Toyota Motor Corp-ին իր արտադրությունը զարգացնել ևս 5%-ով»,- հայտարարել է ճապոնական ավտոարտադրողը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Toyota-ի մրցակից Volkswagen-ը, որն այս ամսվա սկզբին հայտարարել է վերջին տասնամյակում իր ամենացածր վաճառքի ցուցանիշի մասին. ընկերությունը մեկ տարում վաճառել է 8.3 միլիոն ավտոմեքենա։  Volkswagen Group-ն իր սպասումների ձախողումը բացատրում է Չինաստանում COVID-19-ի բռնկմամբ, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրավիճակով. վերջինս մատակարարման շղթաների խախտման հիմնական պատճառն է դարձել:

Ի դեպ, Toyota-ն կանխատեսում է, որ մինչև մարտի վերջ կարտադրի 9,2 միլիոնից մինչև 9,7 միլիոն ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում