Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին
Նմանատիպ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել», – շեշտել է Ղալիբաֆը։
Վերջինս նաև նշել է, որ Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար։ Նա վստահեցրել է, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։ Խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:
Հիշեցնենք, հունվարի 27-ին Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկել, որի արդյունքում զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը։ Ադրբեջանի իշխանությունները շտապել են ահաբեկչություն որակել տեղի ունեցածը, էվակուացրել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին և դադարեցրել դեսպանատան գործունեությունն Իրանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում