Մարտական ԱԹՍ՝ 1 դոլարով. ԱՄՆ առաջարկն Ուկրաինային

Մարտական ԱԹՍ՝ 1 դոլարով. ԱՄՆ առաջարկն Ուկրաինային

Ամերիկյան պաշտպանական կոնցեռնը Ուկրաինայի կառավարությանն առաջարկել է խորհրդանշական մեկ դոլարով գնել MQ-9 Reaper տեսակի երկու մարտական ​​անօդաչու թռչող սարք։

Ըստ The Wall Street Journal-ի, այս կերպ ամերիկացի արդյունաբերողները ցանկանում են օգնել ուկրաինացի զինվորականներին հետ մղել ռուսական զորքերի հարձակումը։

«Եթե նման համաձայնագիր կնքվի, Կիևը 10 միլիոն դոլար կծախսի ԱԹՍ-ների պատրաստման և առաքման համար, ևս 8 միլիոն դոլար էլ անհրաժեշտ կլինի տարեկան սպասարկման համար», – նշում է The Wall Street Journal-ը:

MQ-9 Reaper-ը մոդուլային հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք է, որը մշակվել է General Atomics Aeronautical System-ի կողմից։ Այս ԱԹՍ-ն գործում է տուրբոշարժիչով, ընդունակ է զարգացնել ավելի քան 400 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում