Ժամկետային զինծառայողը ծառայակցին վրաերթել է «Կռազ» մակնիշի մեքենայով
25/05/2012 12:49
Նմանատիպ
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանին, երեկ ժամը 15:15-ի սահմաներում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Մ. Սարգսյանի խոսքով, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական վարչության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:
377 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում