Թուրքիայի ՊՆ-ն կրկին անդրադարձել է Հայաստանի և «Զանգեզուրի միջանցքի» խնդրին
Նմանատիպ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Այս մասին «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Իր խոսքում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարըն անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումը մեր անկեղծ ցանկությունն է», – մասնավորապես նշել է Հուլուսի Աքարը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Աքարը կարծիք է հայտնել, որ տնտեսական առումով «այն օգուտներ կբերի» տարածաշրջանին։ Այս կոնտեքստում Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է նաև Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում և հատկապես՝ ռազմական, համագործակցությունը շարունակելու իր երկրի պատրաստակամության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում