17.1 C
Yerevan

«Օդապարիկի սկանդալ» ԱՄՆ և Չինաստանի միջև

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների օդային տարածքում չինական հետախուզական օդապարիկ է հայտնաբերվել։ Վերջինս նշել է, որ օդապարիկը գտնվում է «մեծ բարձրւթյան վրա, և մարդկանց համար ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում»:

Միաժամանակ Փաթրիք Ռայդերը նշել է, թե օդապարիկը ոչնչացնելու փորձը կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով դրա մեծ չափը:

Չինական կողմը չի հերքել այն փաստը, որ օդապարիկը հենց չինաստանին է պատկանում։ Սակայն Պեկինից նշում են, որ այն ոչ թե հետախուզական է, այլ օդերևութաբանական։ «Աերոստատը Չինաստանից է հասել Միացյալ Նահանգների օդային տարածք, այն ունի բացառապես քաղաքացիական բնույթ և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների համար», – նշված է Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ Պեկինի, աերոստատն ուժեր քամուց կորցրել է կառավարելիությունը և շեղվել հաստատված ճանապարհից:

Սակայն չինական կողմի պարզաբանումները չեն բավարարել պաշտոնական Վաշինգտոնին։

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ օդապարիկի միջադեպի հետ կապված նա չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսած իր այցը Պեկին։ Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմը չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել այդ օդապարիկի պատմությունից: Միաժամանակ, ամերիկացիները չեն ուզում, որ օդապարիկի հարցը հանդիպումների ընթացքում դառնա քննարկումների գլխավոր թեմա:

spot_imgspot_img