17.1 C
Yerevan

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման, ռուսական բանակին անհրաժեշտ ամերկյան էլեկտրոնիկա և պահեստամասեր են մատակարերլ Ռուսաստանին։ Այս մասին նշված է «The Wall Street Journal»-ի հրապարակման մեջ։

«Թուրքական ընկերություններն անցած տարի տասնյակ միլիոնավոր դոլարի մեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանք են մատակարարել Ռուսաստանի բանակին», – նշված է հեղինակավոր պարբերականի հոդվածում։

Մանրամասնելով տվյալները՝ հոդվածագիրը գրում է, որ թուրքական առնվազն 13 ընկերություն ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական 10 ընկերություններին վաճառել են 18.5 միլիոն դոլարի ռազմական նշանակության ապրանք։ Նշվում է նաև, որ նշված ռուսական բոլոր ընկերություններն ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում իրենց անմիջական մասնակցության համար։

Նշենք, որ թուրքական և ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել «The Wall Street Journal»-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունները։

spot_imgspot_img