ԱՄՆ-ն խստացնում է Shahed ԱԹՍ արտադրող իրանական ընկերությունների դեմ պայքարը

ԱՄՆ-ն խստացնում է Shahed ԱԹՍ արտադրող իրանական ընկերությունների դեմ պայքարը

Միացյալ նահանգները պատժամիջոցներ են կիրառել Իրանի՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

«Այսօր ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցների ցանկում է ներառել իրանական Paravar Pars ընկերության ութ ղեկավարների», – նշված է ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը նախկինում պատժամիջոցներ արդեն կիրառել է Shahed ԱԹՍ-ներ արտադրող այդ ընկերության դեմ։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև իրանական երկու նավերի՝ MAKRAN-ի և DENA-ի հանդեպ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում