Գյումրիի Բարեկամության այգում կայացավ սահադաշտի և Վերնիսաժի բացումը
Նմանատիպ
Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի ունեցավ սահադաշտի և Վերնիսաժի պաշտոնական բացումը։
Այժմ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար Գյումրիի Բարեկամության այգում կգործի հանրային սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր՝ նորարարական լուծումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։
815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։
Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում