Նոր միջազգային սկանդալ՝ Ադրբեջանի մասնակցությամբ
Նմանատիպ
Ավստրիական OEBS բանկն իր նախկին մենեջերին կալանքից ազատելու համար ադրբեջանական կողմին 200 հազար եվրո կաշառք է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնում է ավստրիական «Der Standard» թերթը:
Ադրբեջանական «Ազադլիգ»-ն այդ կապակցությամբ գրում է, որ ավստրիական թերթը հայտնել է, որ OEBS-ի աշխատակիցը Բաքվում ձերբակալվել է կեղտոտ փողերի լվացմամբ զբաղվելու համար: Հատկացումների (ասիգնացիա) հրապարակման գծով ընկերության մենեջերը կեղտոտ փողեր լվանալու եւ կաշառք վերցնելու մեղադրանքի առջեւ կանգնելու պատճառով անցյալ տարի Ավստրիայից փախել է Ադրբեջան եւ ձերբակալվել Բաքվում: Իր նախկին մենեջերին ազատ արձակելու համար ավստրիական բանկն ադրբեջանական կողմին 200 հազար եվրո կաշառք է վճարել:
Wikileaks-ը բազմաթիվ հրապարակումներ է արել Ադրբեջանի` միջազգային ֆինանսական սկանդալներում հայտնվելու, հարցեր լուծելու համար կաշառք տալու եւ կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքերի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում