12.1 C
Yerevan

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Իրանը նավթարդյունաբերության ոլորտում 89 մլրդ․ դոլարի ներդրման կարիք ունի

Նավթի և գազի արդյունահանումը 50%-ով ավելացնելու համար անհրաժեշտ է...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով է զանգում։

Այս մասին իսրայելական RTVi հեռուստաընկերությանը հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրը։ «Պարոն Մակրոնը նախագահ Պուտինին զանգահարում է հիմնականում նախագահ Զելենսկու խնդրանքով, և միշտ մեր դաշնակիցների հետ համաձայնեցնելով՝ երկխոսության ուղիները պահպանելու համար»,- ասել է նա։

Ֆրանսիացի դիվանագետը նաև հավելել է, որ Զելենսկու խնդրանքով Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Զապորոժիեի շրջանի Էներգոդարում գտնվող ատոմակայանի հետ կապված հարցեր, ինչի շնորհիվ հաջողվել է այնտեղ դիտորդներ ուղարկել ՄԱԳԱՏԷ-ից:

Նշենք, որ մեկ ամիս առաջՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Մակրոնը շփումները բավական արդյունավետ են եղել։ «Երկխոսության մեջ այժմ դադար կա, սակայն նախորդ փուլում շփումը շատ օգտակար էր և շատ կառուցողական՝ չնայած առկա բոլոր, այդ թվում՝ խորը տարաձայնություններին», – հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների վերջին հեռախոսազրույցը կայացել է 2022-ի սեպտեմբերին։

spot_imgspot_img