Ֆրանսիական Վալանս քաղաքում նշվել է Շուշիի ազատագրման քսանամյակը
Նմանատիպ
Մայիսի 22-ին Ֆրանսիական Վալանս քաղաքի շուրջ երեսուն ֆրանսահայ կազմակերպությունները նախաձեռնել էին Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված մեծ միջոցառում, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Վալանսի Հայ մշակութային ժառանգության բարեկամների կենտրոնի լեփ-լեցուն սրահում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաեւ պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ մշակութային ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, բանախոսները ներկայացրին Շուշիի ազատագրման առանձնահատուկ կարեւորությունը ողջ հայության համար՝ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում եւ Սփյուռքում:
Միջոցառման ավարտին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, որը ներկա էր որպես հատուկ հրավիրյալ, պատասխանեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։
Վալանս այցի շրջանակներում դեսպան Չիտեչյանը նաեւ հանդիպումներ ունեցավ Դրոմ նահանգի պրեֆեկտի, տեղի պատգամավորների եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում