Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան
Նմանատիպ
Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի համար:
Ծանր քաշային կարգում Bellator-ի տիտղոսի համար մենամարտում լեգենդար մարզիկը պարտվել է ամերիկացի Ռայան Բեյդերին։
Եմելյանենկոն ութանկյուն ռինգ է մտել առանց Ռուսաստանի դրոշի. պատժամիջոցներով պայմանավորված՝ այսպես են հանդես եկել մրցաշարի բոլոր ռուսաստանցիները:
Սա Եմիլյանենկոյի կարիերայի վերջին մենամարտն էր: Այսպիսով, լեգենդար մարզիկը կարիերան ավարտում է պարտությամբ. մենամարտն ավարտվել է հենց առաջին ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով:
Ռայան Բեյդերիին նա հանդպել է ռինգում նաև 2019-ին և կրկին պարտվել:
46-ամյա ռուս մարզիկը եղել է Pride-ի, Rings-ի և WAMMA-ի չեմպիոն, աշխարհի քառակի և մարտական սամբոյի իննակի Ռուսաստանի չեմպիոն:
Խառը մենամարտերում նա գրանցել է 40 հաղթանակ, այժմ գլխավորում է Ռուսաստանի MMA միությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում