2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում
05/02/2023 21:10
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության տրամադրման նոր փաթեթի մասին:
Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է HIMARS համակարգի համար նախատեսված GLSDB (Ground-Launched Small Diameter Bomb) հեռահար հրթիռներ, որոնց միջոցով ուկրաինական կողմը կկարողանա հարվածներ հասցնել Ղրիմի տարածքին և Ռուսատանի այն մարզերին, որոնք սահմանամերձ են Ուկրաինային։
Պենտագոնի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ներառում է նաև հետևյալ զինտեխնիկաներն և զինամթերքը.
- 2 միավոր HAWK հակաօդային պաշտպանության համակարգ
- ՀՕՊ միջոցներ և զինամթերք
- Արևմտյան հակաօդային պաշտպանության կայանների ինտեգրման սարքավորումներՀՕՊ համակարգերով ռադարներ
- 190 ծանր գնդացիր՝ ջերմապատկերային սարքավորումներով և զինամթերքով
- Սարքավորումներ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության առկա հնարավորությունները արդիականացնելու և զարգացնելու համար
- 181 MRAP ռազմական ավտոմեքենա
- Հակադրոնային համակարգեր
- Օդային հսկողության սահմանման 4 ռադար
- Հակատանկային 2000 հրթիռ
- Հակահրետանային ռադարների պահեստամասեր
- Claymore հակահետևակային ականներ
- Puma անօդաչու թռչող համակարգեր
- Բարձր ճշգրտության հրթիռներ
Տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում գերակշռում են ՀՕՊ միջոցները:
Նշվում է նաև, որ GLSDB ճշգրիտ հրթիռները Ուկրաինա կհասցվեն ոչ շուտ, քան 9 ամսվա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում