5.1 C
Yerevan

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, գրել է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ հունվարին Թաթարստանի այդ քաղաքն է այցելել Իրանի պատվիրակությունը՝ օգնելու սկսել անօդաչու սարքերի արտադրությունը։

Գործարանը կունենա տարեկան 6000 անօդաչու թռչող սարքի արտադրողականություն և կարտադրի իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերի ավելի արագ և հեռահար տարբերակները: ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը դրանք մատակարարում է Մոսկվային հատուկ գործողության մեջ օգտագործելու համար։ Կրեմլը հերքել է այս տեղեկությունը։

Մոսկվան և Թեհրանը մտադիր են համատեղ գործարան կառուցել մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք կօգտագործվեն Ուկրաինայի հատուկ գործողության գոտում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հրատարակության համաձայն՝ հունվարի սկզբին պատվիրակությունը Իրանից մեկնել է Ռուսաստան՝ տեսնելու ապագա գործարանի տեղը և քննարկելու նախագծի մեկնարկի մանրամասները: Ձեռնարկությունը պետք է կառուցվի Թաթարստանի Ելաբուգայում, որի հզորությունը կկազմի տարեկան 6000 կամիկաձե մարտական անօդաչու թռչող սարք։

Ըստ WSJ-ի՝ իրանական պատվիրակությունը ներկայացնում էին բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբին, ով ղեկավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը, և իրանական «Quds Aviation Industry» ընկերության գործադիր տնօրեն Գասեմ Դամավանդիանը՝ մարտական անօդաչու սարքեր հիմնական մշակողը և արտադրողը:

ԱՄՆ իշխանությունները Մոսկվայի և Թեհրանի միջև մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն ստեղծելու բանակցությունների մասին նախազգուշացրել էին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այժմ, ըստ թերթի, բանակցությունները ձևավորվել են կոնկրետ պլաններով։

spot_imgspot_img