Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը
06/02/2023 15:00
Նմանատիպ
«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ է զոհվել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ սա իրենց ամենամեծ աղետն է 1939 թվականից ի վեր, երբ Երզնկայի երկրաշարժի արդյունքում զոհվել էր շուրջ 30.000 մարդ։
Հետաքրքրական է, որ Էրդողանը չի նշում 1999 թվականին Թուրքիայում գրանցված ևս մեկ աղետի մասին, երբ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դուզջե շրջանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ, որից ավելի քան 1000-ը՝ Ստամբուլում։
Նշվածը թույլ է տալիս ենթադրելու, որ այսօրվա երկրաշարժի հետևանքներն ավելի ծանր են, քան 1999-ին ստացված աղետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում