Թուրքիան դադարեցրել է նավթի արտահանումը երկրաշարժերից հետո
Նմանատիպ
Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնց հետևանքով դադարեցվել է նաև նավթի արտահանումը միջերկրածովյան Ջեյհան նավահանգստից։
Ջեյհանը չմշակված նավթ է ստանում երկու խոշոր միջսահմանային խողովակաշարերից, որոնցից առաջինը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարը, նավթ է տեղափոխում Ադրբեջանից Վրաստան, ապա՝ մինչև Թուրքիայի Միջերկրական ծովի ափ, իսկ երկրոդը՝ Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը, նավթ է տեղափոխում Հյուսիսային Իրաքից:
«Ջեյհանում աշխատանքները կվերսկսվեն համապատասխան ստուգմների ավարտից հետո»,- նշել է Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության խոսնակը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի արդյունքում առնվազն 912 մարդ է զոհվել Թուրքիայում, իսկ Սիրիայում՝ 371 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում