Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի
06/02/2023 20:39
Նմանատիպ
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի:
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։
Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում