Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4000-ը
Նմանատիպ
Նախօրեի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայիում և Սիրիայում գերազանցել է 4000-ը։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, այսօրվա առավոտյան տվյալներով Թուրքիայում հայտնաբերվել է մոտ 2900 մարմին։
Սիրիայի իշխանությունները տեղեկացնում են, որ երկրի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերվել է երկրաշարժին զոհ գնացած 711 քաղաքացիների մարմին։ Եվս 733 սիրիացի զոհվել է Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում։
Նշենք, որ կենտրոնական Թուրքիայի տարածքում ողջ գիշեր տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր են արձանագրվել։ Փլուզումները Թուրքիայում և Սիրիայում շարունակվում են։
Հիշեցնենք, փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում