ԵՄ-ն պատժամիջոցներով սպառնում է Վրաստանին
Նմանատիպ
Եվորպական միությունը զգուշացրել է Վրաստանին Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու դեպքում հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե Թբիլիսին վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Վերջինիս խոսքով, ԵՄ-ն տեղյակ է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին Թբիլիսիում ընթացող քննարկումներին։ Ստանոն նաև ակնարկել է երկրորդային պատժամիջոցների մասին, ովքեր օգնում են կամ կօգնեն Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։
Երկրորդային պատժամիջոցների մասին նմանատիպ նախազգուշացում տարածել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Իրավիճակին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին։
«Արևմուտքի ճնշմանը դիմակայելու Վրաստանի կարողությունը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, հարգանք է ներշնչում»,- ասել է նա։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով Լավրովի այս խոսքերը, ասել է, որ Թբիլիսին դրականորեն կընդունի թռիչքները վերսկսելու Մոսկվայի որոշումը։
Սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվել նման քայլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում