Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ
Նմանատիպ
Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի համար պարտատոմսերն առայսօր «չտեսնված գազան են», որը չգիտեն՝ ինչի հետ ուտել ու ոնց մարսել: Այսօր պարտատոմսերի մասին կխոսենք բոլորին հասկանալի լեզվով:
Ինչ է պարտատոմսը
Պարտատոմսը խնայողության եղանակ է, արժեթուղթ, որը ձեռքբերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին…
Պարտատոմսերի ձեռքբերման համար ծախսված գումարը՝ մայր գումարը, գնորդը հետ է ստանում դրանց շրջանառման ժամկետի ավարտին, իսկ կուտակված տոկոսագումարը՝ արժեկտրոնը, նրան վճարվում է որոշակի պարբերականությամբ: Օրինակ՝ Կոնվերս Բանկը դրանք Ձեր հաշվեհամարին է փոխանցում կիսամյակային կտրվածքով:
Ինչու գնել պարտատոմս
Պարտատոմս կարելի է և պետք է գնել մի քանի պատճառով.
-Դրանք հավասարեցված են ավանդին, իսկ ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է, իսկ եկամուտը չի հարկվում: Օրինակ՝ Կոնվերս Բանկի կողմից ներկայում տեղաբաշխվող դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը չհարկվող 10.5% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 3.75%:
-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են:
Խնայողությունների դիվերսիֆիկացումը կարևոր է
Խնայողությունների դիվերսիֆիկացումը և պարտատոմսերում ներդրումը օգնում է զսպել եկամտի կորստի պոտենցիալ ռիսկը՝ ապահովելով կայուն ֆինանսական հոսքեր:
Միասնական տեսակետ չկա, թե որքան պիտի լինի խնայողությունների մասնաբաժինը: Մեզանում ամենակիրառելին ամերիկյան CNBC հեռուստաընկերության Mad Money հաղորդաշարի վարող, հեջ ֆոնդերի նախկին կառավարիչ Ջիմ Քրամերի տեսակետն է, ըստ որի, 40–50 տարեկանում դրա մասնաբաժինը պիտի 20%-30% լինի, իսկ 50–60-ում՝ 30%-40%:
Փորձեք հետևել խորհրդին, սկսեք փոքր գումարից: Ներդրման առավելությունները կզգաք մի քանի ամիս հետո՝ ստանալով առաջին եկամուտը: Ի դեպ, անկախ նրանից, թե տեղաբաշխման մեկնարկից հետո որ օրն է գնվել պարտատոմսը, եկամուտը բոլոր գնորդներին վճարվում է նույն ժամանակահատվածում:
Այնպես որ, գնելով տարբեր թողարկումների պարտատոմսեր՝ Դուք կկարողանաք կառավարել Ձեր հաշվին մուտքերը՝ մեկից եկամուտ ստանալ մայիսին, մյուսից՝ փետրվարին…
Ինչպես գնել պարտատոմս
Պարտատոմս գնելու երկու տարբերակ կա.
-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք եք գործում Մոբայլ Հավելված, սեղմում «+» նշանի վրա և ընտրում «Գնել պարտատոմս»: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:
-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում