Պարտադրված զեղչեր՝ iPhone 14 շարքի սմարթֆոնների համար
Նմանատիպ
Չինաստանում Apple ընկերության iPhone 14 սմարթֆոնների շարքը վաճառվում է զգալի զեղչերով՝ քիչ պահանջարկի պատճառով։
iPhone 14 սմարթֆոնների շարքից iPhone 14 Pro-ն այժմ վաճառվում է 7199 յուանով (շուրջ 1062 դոլար), որը մոտ 800 յուանով (շուրջ 118 դոլար) ավելի էժան է ստանդարտ գնից:
Apple-ի կողմից լիազորված վերավաճառողները նմանատիպ զեղչեր են առաջարկում նաև iPhone 14-ի և iPhone 14 Pro Max-ի համար՝ փորձելով նպաստել սմարթֆոնների վաճառքի աճին։
Իրավիճակին անդրադարձել է նաև Apple-ը՝ նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, Չինաստանում թույլ կտա գործընկեր վաճառողներին զեղչեր առաջարկել իր սմարթֆոնների համար:
Առհասարակ, Չինաստանում iPhone սմարթֆոնների վաճառքը 2022 թվականին հասել է վերջին տասնամյակի ամենացածր մակարդակն է, իսկ միայն 2022-ի չորրորդ եռամսյակում վաճառքները նվազել են 14%-ով։
Apple-ի սմարթֆոնների վաճառքների նվազման վրա ազդել են նաև iPhone 14 սերիայի՝ պահանջարկից շուտ թողարկման և մասամբ էլ մատակարարման շղթաների խնդիրների պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում