Լատվիայում այրվել է Ուկրաինայի համար ԱԹՍ արտադրող ամերիկյան գործարանը
08/02/2023 11:01
Նմանատիպ
Լատվիայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող Edge Autonomy ընկերության գործարանում։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիգայից ոչ հեռու գտնվող Մարուպ քաղաքում։
Հրդեհի պատճառները դեռևս չեն հայտարարվում։ Ականատեսները պատմում են, որ հրդեհին պայթյուն է նախորդել։ Գործարանի ղեկավարությունը խոստովանում է, որ հրդեհը մեծ վնասներ է պատճառել արտադրությանը, սակայն ամբողջ ծավալի մասին դեռևս գնահատականներ չեն հնչեցվում։
Edge Autonomy ընկերությունը, որի գլխամասը գտնվում է Կալիֆորնիայում, արտադրում է անօդաչու թռչող սարքեր։ Ընկերության արտադրանքը մատակարարվում է մոտ 60 երկիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում