Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար
08/02/2023 12:50
Նմանատիպ
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Ըստ տարածված հաղորդագրության, Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:
Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությանը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում Կառավարության ղեկավարը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում