«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն
Նմանատիպ
Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց:
Լուսանկարում երկու փոքրիկներ են, որոնց վրա փլվել է իրենց տունը: Բետոնի հաստ շերտի տակ երեխաները մնացել են 36 ժամ: Լուսանկարն արվել է Սիրիայում:
«Հանեք ինձ այստեղից, ես ձեզ համար ամեն ինչ կանեմ: Ես կծառայեմ ձեզ», – փրկարարներին ասել է երեխաներից մեկը՝ Մարիամը՝ կամաց շոյելով եղբոր գլուխը:
Եղբոր անունն Իլաաֆ է, որը նշանակում է «պաշտպանություն»: Բարեբախտաբար նրանց ընտանիքում զոհեր չկան:
Հայրը պատմում է, որ քնած են եղել, երբ տունը փլվել է երկրաշարժից:
Փլատակներում նրանք աղոթել են, որ փրկվեն, մինչև փրկարարները հասել ու փլատակներից հանել ընտանիքի բոլոր 5 անդամներին:
Սիրիայի այն հատվածում, որտեղ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել այս ընտանիքին, ավելի քան 1200 մարդ է զոհվել:
ՄԱԿ-ը դեռ մինչև երկրաշարժն էր տեղեկացնում, որ Սիրիայի բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի, հիմա սոցիալական խնդիրներն առավել են սրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում