Սահմանադրական դատարանը կշարունակի ՀԱԿ-ի դիմումի քննությունը մայիսի 29-ին
25/05/2012 17:59
Նմանատիպ
Սահմանադրական դատարանում այսօր ընդհատվել է Հայ Ազգային կոնգրեսի կողմից ներկայացված դիմումի քննությունը: Այն կշարունակվի մայիսի 29-ին:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ դիմումի քննության ժամանակ պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր՝ ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի: Պատասխանող կողմը մի քանի հարցեր հնչեցրեց, որին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը խնդրեց ժամանակ տալ պատրաստվել և պատասխանել դրանց: Այդպիսով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, այդ պատասխանները դիմող կողմը պետք է ուղարկի ՍԴ։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր քննում էր մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Դիմող կողմին ներկայացնում էին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու փաստաբան Վահե Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում