Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի ղեկավարությունները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին: Այս մասին այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ 

«Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք և պետք է լինենք հարևաններ։ Որոշակի խորամանկություններ են նկատվում, խոսում են միջանցքների, ինչ-որ գործողությունների  մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք պետք է աշխատենք նախաձեռնությամբ հանդես գալ։ Այսինքն, թույլ չտանք, որ նախաձեռնությունն այլ կողմից լինի, և մենք ուղղակի պատասխանենք այդ նախաձեռնություններին։ Հակառակը, մե՛նք պետք է որպես նախաձեռնող կողմ հանդես գանք»,- ընդգծեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

«Ես հստակորեն ասում եմ Իրանը հետևում է սահմանային բոլոր իրողություններին և շատ մի պրպտեք, թե ինչ գործողություններ են լինելու։ Երկու երկրները բոլոր ոլորտներում շատ սերտ հարաբերություններ ունեն»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։



Հետևեք մեզ նաև Telegram-ում