Վերականգնող ճարտարապետը ծանոթացել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու ներկայիս վիճակին
Նմանատիպ
Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Վրաստան գործուղված վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանն արդեն վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանին:
Վերջինս նշել է, որ Հ.Սանամյանը տեղում ծանոթացել է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու ներկայիս վիճակին՝ վրաց մասնագետների հետ քննարկելով ծագած խնդիրները: Նրա ներկայացրած եզրակացությունը, ինչպես նաև մշակույթի նախարարության հետագա անելիքները հուշարձանի հետագա ճակատագրի հետ կապված, կներկայացվի առաջիկայում` տեղեկույթի տեսքով:
Նշենք, որ մայիսի 13-14-ի գիշերը փլուզվել է Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցուն կից զանգակատունը: Փլուզման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները: Հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան էր գործուղել վերականգնող ճարտարապետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում