Ֆրանսիան կրկին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի Միջանցքը

Նմանատիպ
«Եվրամիության հետ մեկտեղ, Ֆրանսիան կշարունակի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակում: Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»։
Այս մասին թվիթերյան էջում գրառում է արել ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հերթական անգամ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել Արցախի շրջափակումը։
Aux côtés de
,
continuera de contribuer aux efforts pour favoriser le dialogue entre
&
, y compris dans le cadre de l’@OSCE.
appelle
à rétablir la libre circulation le long du corridor de #Latchine, bloqué depuis le 12 décembre dernier. #humanitaire pic.twitter.com/RZQXmlyYgV
— La France à l'OSCE
(@RP_France_OSCE) February 9, 2023
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքն առայսօր շարունակում է փակ մնալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում