ՊԵԿ-ը ավտոմեքենաների հաշվառման նոր կայք է մշակել
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուսումնասիրվել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը։
Դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունն ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի «ԵԱՏՄ անդամ-երկրների տարածք ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին տեղեկատվություն» բաժնում։ Արդյունքում պարզվել է, որ որոշ ավտոմեքենաների դեպքում VIN նույնականացման համարներով տրանսպորտային միջոցներն առկա չեն վերոնշյալ կայքում։
Ելնելով վերոգրյալից՝ ՊԵԿ-ը դիմել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը՝ դիմումատուների կողմից ներկայացված, սակայն նշված կայքում բացակայող տրանսպորտային միջոցների տվյալները կայքի համապատասխան բաժնում տեղադրելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՊԵԿ-ի կողմից մշակվել է կայք, որի միջոցով VIN նույնականացման համարներով որոնմամբ հնարավոր է պարզել տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ բացթողնման ամսաթիվը։
Այս առումով ՊԵԿ-ը հիշեցնում է, որ տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում՝ դեռևս 2020թ.-ի տարեսկզբին ներմուծված 339-ը տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:
Ամբողջական հրապարակումը հասանելի է ՊԵԿ-ի կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում