Ֆրանսիան ու ԱՄՆ-ը միավորում են ջանքերը Լաչինի ճգնաժամը լուծելու համար
10/02/2023 15:40
Նմանատիպ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը։
Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։
Նախարարը և պետքարտուղարը, ի թիվս այլնի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով, այս իրավիճակին վերջ տալու համար», -ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում