Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
Նմանատիպ
Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։
Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշինքի ամրապնդման փոխադարձ մտադրությունը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։
Ռուսական կողմը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների (ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը) իրականացման ուղղությամբ աշխատանքի հնարավորինս արագ վերսկսումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում