Հայաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Թուրքիա
Նմանատիպ
Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա, որոնք աղետի գոտիներում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին:
Humanitarian aid from #Armenia crossed the Margara bridge on #Armenia–#Turkey border heading to earthquake-stricken region. pic.twitter.com/7lwWrbE3fa
— Vahan Kostanyan (@VahanKostanyan) February 11, 2023
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը թվիթերի իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան անցնում Մարգարայի կամրջով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում