WhatsApp-ը ներկայացրել է խոշոր թարմացում․ 5 նոր գործառույթներ
Նմանատիպ
WhatsApp մեսինջերը ներկայացրել է հավելվածի խոշոր թարմացում, որը հասանելի կլինի 24 ժամվա ընթացում։ Նոր գործառույթներով WhatsApp-ն ավելի ու ավելի է նմանվում է Instagram-ին։
1. Ձայնային ստատուսներ
Այժմ հնարավոր է ձայնագրել ձայնային հաղորդագրություններ մինչև 30 վրկ և տարածել դրանք WhatsApp-ի ստատուսում։ Այս ձևաչափը հարմար է անձնական նորություններ հրապարակելու համար: Նմանատաիպ գործառույթ կա Instagram-ում՝ տեքստային ստատուսներ հրապարակելու համար։
2. Ընկերների ֆիլտրում՝ անձնական բովանդակությամբ կիսվելու համար
Առաջրկվում է ընտրության 3 տարբերակ. «Իմ կոնտակտները», «Բացառությամբ կոնտակտները» և «Կիսվել ․․․ հետ»: Այն տարբերակը, որը կընտրեք վերջին գործողությունը կատարելիս, կպահպանվի հաջորդների համար ևս։ Այս գործառույթը նման է Instagram-ի «Close friends»-ին, որը թույլ է տալիս ընտրել այն լսարանը, որը ցանկանում եք տեսնի ձեր ստեղծած բովանդակությունը։
3․ Պրոֆիլի ստատուսների օղակների թարմացում
Օղակները ակտիվանում են, որը ցույց է տալիս, որ ձեր ընկերը ունի նոր ստատուս։ Օղակները տեսանելի են նաև կոնտակտների բաժնում։
4. Ստատուսում տեղադրված հղումների նախադիտում
Ստատուսում հղում տեղադրելիս կարող եք առանց հղումով անցնելիս նախադիտել այն բովանդակությունը, որը ցուցադրվում է։
5. Ռեակցիաներ ստատուսին
Այժմ մարդկանց ստատուսներին կարելի է արձագանքել էմոջիներով։ Առաջարկվում է 8 տեսակի էմոջի։
WhatsApp-ի համար թարմացումն արդեն գործարկվել է ամբողջ աշխարհում։ Առաջիկա օրերին այն հասանելի կլինի բոլորին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում