Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Մայիսի 25-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ ՉՀ գյուղատնտեսության նախարար Պետր Բենդլի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխգործակցության տարբեր ուղղություններով արդյունավետ գործընկերության իրավական հիմք ստեղծելու, ինչպես նաեւ՝ կողմերի առաջատար փորձն օգտագործելու կարեւորությունը:

Նախարար Բենդլը ներկայացրեց Չեխիայի գյուղատնտեսության հետհամայնավարական զարգացման ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ լիովին համապատսախանում է Եվրամիության չափանիշներին: Թեպետ երկրի գյուղատնտեսությունն ինտեգրված է ԵՄ համակարգում, Չեխիայի Հանրապետությունը մեծապես կարեւորում է երկկողմ հարաբերությունները եւ առեւտուրը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ:

Հանդիպմանն երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համապատասխան քայլեր ձեռնարկել գյուղարտադրանքի փոխադարձ առեւտրի հնարավոր սահմանափակումների վերացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում