2.1 C
Yerevan

Երկրաշարժ. ի՞նչ է կարևոր իմանալ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Երկրաշարժ․ բնական աղետների թվում ամենասարսափելի երևույթներից մեկը, որը հաշված վայրկյանների ընթացքում կարող է գետնին հավասարեցնել ամբողջ քաղաքներ և բնակավայրեր։ Այս երևույթի վտանգավորությունը նաև նրանում է, որ այն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել։

Երկրաշարժը երկրակեղևում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունք է, դրանք կարող են  լինել բնական և տեխնածին:

Բնական երկրաշարժերը կարող են լինել տեկտոնական շարժումներով, հրաբուխներով, ստորգետնյա փլուզումներով և այլ հանգամանքներով պայմանավորված:

Իսկ տեխնածին երկրաշարժերը առաջանում են մարդկային գործոնի հետևանքով:

Թուրքիայում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն այժմ առնվազն 3400 է։ Երկրաշարժի հետևանքով տապալվել են բնակելի թաղամասեր, հասարակական նշանակության կառույցներ ու հիվանդանոցներ. վերջինիս պատճառով փրկվածների բուժօգնությունը դարձել է ավելի դժվար, հազարավոր մարդիկ մնացել են առանց բժշկական օգնության։ Անօթևան մնացած մարդկանց թիվը ևս հասնում է հազարների։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը նշում է, որ ավերված շուրջ 5000 շենքերից մոտ 8000 մարդ է փրկվել։ Փրկարարական աշխատանքներին խանգարում է ցրտաշունչ եղանակը, ինչը խոչընդոտել է գիշերվա ընթացքում ողջ մնացածների որոնողական աշխատանքներին: Վնասված բոլոր բնակելի շենքերի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։ Սա Թուրքիայում ամենամահաբեր երկրաշարժն է 1999թ.-ից ի վեր. այդ ժամանակ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17000 մարդ:

 

Երկրաշարժի մագնիտուդը ցնցման ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ 1-12 բալանոց համակարգով, կարելի է ասել, երկրաշարժերը լինում են աննկատից մինչև խիստ աղետալի:

Օրինակ, 1692 թվականին Ջամայկայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում հիմնովին ավերվել է Պորտ-Ռոյալ քաղաքը: 1908-ին էլ Իտալիայի Սիցիլիա կղզում ամբողջությամբ ավերվել է Մեսինա քաղաքը: 1981-ին էլ Սիցիլիայում տեղի ունեցած մեկ այլ ավերիչ երկրաշարժով պայմանավորված սկսեց գործել Էթնա հրաբուխը:

 

Հայաստանում, թերևս, մեզ ամենահայտնի երկրաշարժը 1988-ին է եղել: Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 9-10 բալ է եղել: Ավերվել են Սպիտակ և Գյումրի քաղաքները, հարակից գյուղերը:

Սպիտակի երկրաշարժի հետևանքները մինչև օրս վերացված չեն:

Գյումրիում մինչև օրս տնակային ավաններ կան:

Միլիոնավոր կյանքեր խլող աղետից հնարավոր է պաշտպանվել տարրական վարքականոններին տիրապետելու դեպքում:

Եվ այսպես, երկրաշարժից պաշտպանվելու գործընթացը սկսվում է մինչև երկրաշարժը: Դրա համար անհրաժեշտ է.

– Չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ

– Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից

– Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում

–  Մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ

– Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը


– Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և հնարավորինս անվտանգ ուղին։

Երկրաշարժի ժամանակ կարևոր է խուճապի չմատնվելը. աղետների ժամանակ խուճապից առաջացած հրմշտոցից ավելի շատ մարդ է տուժում, իսկ փրկվելու հնարավորությունը նվազում է բոլորի համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...