13.1 C
Yerevan

«Մադրիդի Ռեալը» Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

Նմանատիպ

Մեսսին որոշում է ընդունել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին որոշել...

Արա Հարությունյան. Արվեստի «բանվորը», որն այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

Կոնսերվատորիայի բակում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրի ու Կոմիտասի հուշարձանի կողքով...

Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական անձանց

Այսօր ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող...

«Մադրիդի Ռեալը» Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնն է։

Եզրափակիչում «Ռեալ»-ի մրցակիցը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»-ն էր:

Մարոկկոյի Ռաբբաթ քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին արքայական ակումբը տիրել էր խաղային իրավիճակին: Հանդիպման 13-րդ րոպեին «Ռեալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Վինիսիուսը: 5 րոպե անց «Ռեալ»-ը կրկնապատկեց հաշիվը: «Ալ-Հիլալ»-ի դարպասը գրավեց Ֆեդերիկո Վալվերդեն:

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը հանդիպման 26-րդ րոպեին: Արագ հակագրոհից հետո դիպուկությամբ աչքի ընկավ Մարեգան:

Երկրորդ կեսի մեկնարկում` 54-րդ և 58-րդ րոպեներին, «Ռեալ»-ը երկու անգամ գնդակն ուղարկեց «Ալ-Հիլալ»-ի դարպասը: Հաջորդաբար աչքի ընկան Բենզեման և Վալվերդեն (դուբլ): 63-րդ րոպեին արաբական թիմի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Վիետոն: Բայց 69-րդ րոպեին Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ: Խաղավարտին մոտ «Ալ-Հիլալ»-ը խփեց 3-րդ գնդակը` Վիետոն դարձավ դուբլի հեղինակ:

«Ռեալ»- «Ալ-Հիլալ»` 5:3:

«Ռեալն» իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2014, 2016, 2017, 2018, 2023): Իսկ թիմի գերմանացի կիսապաշտման Տոնի Կրոսն այդ տիտղոսը նվաճեց ռեկորդային 6-րդ անգամ։ Կրոսն այդ գավաթը նվաճել է նաև գերմանական «Բավարիայի» կասմում։

spot_imgspot_img