ԵԱՏՄ երկրները հայտնել են Ռուսաստանի կողմից խտրական վերաբերմունքի մասին
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորողի կարծիքով՝ ալկոհոլի հեռավար վաճառքի՝ Ռուսաստանում նախապատրաստվող փորձը կարող է հակասել միության պայմանագրին և խտրական լինել միության կազմում գտնվող երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) համար։
Ռուսական РБК-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրահանգումների մասին է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Եվրասիական ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության նամակը, որն ուղարկվել է Ռուսաստանի նախագահի պետաիրավական վարչություն։
Ռուսաստանում ալկոհոլի հեռավար վաճառքն արգելվել է 2007 թվականից։
2017թ. ֆինանսների նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որպեսզի ալկոհոլի օնլայն-վաճառքը սկսվի 2020թ.։ Դեմ են արտահայտվել առողջապահության և ներքին գործերի նախարարությունները։ Նախաձեռնությունը հավանության չի արժանացել։
2021թ. ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է թեստավորել ալկոհոլի վաճառքըը «Ռուսաստանի փոստի» միջոցով. խոսքն այն արտադրանքի մասին էր, որ արտադրվում էր Ռուսաստանի տարածքում աճեցված խաղողից։
Իսկ այժմ առաջարկվում է բացել օնլայն-վաճառք Մոսկվայում, ռուսական գինիների (թույլ, թունդ և փրփրուն) արտադրողների համար։ Կարելի է պատվիրել «Ռուսաստանի փոստի» կայքով, առաքումը կիրականացվի պատվերի ձևակերպումից 24 ժամ հետո։ «Ռուսաստանի փոստը» սկսել է համապատասխան նախապատրաստությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարծիքով՝ միայն ռուսական գինիների վաճառքը թույլատրելը սահմանափակում է ԵԱՏՄ-ի երկրների շահերը, բայց, միաժամանակ, միության անդամ երկրների մեջ ամենամեծ արտադրողը Հայաստանն է։
Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցևի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի երկրներում ալկոհոլի օնլայն-վաճառքի փորձի մասնակիցների ցուցակի ընդլայնման շահառուն կարող էր դառնալ միայն Հայաստանը։ «Չնայած գինու զգալի արտադրությանը, երկիրը ռուսական շուկա արտադրանքը հասցնելու դժվարություններ ունի։ Այն բավական բարձր արժեք ունի բարձրլեռնային համարվող գինեգործության առանձնահատկության և պայմանագրային արտադրության զգալի ծավալ ներգրավելու պատճառով, նշանակում է՝ այդ արտադրանքին վաճառքի հատուկ ուղի է պետք»,- ասել է նա
Հետևեք մեզ նաև Telegram-ում