Հայաստանի փոխարեն ՀԱՊԿ-ի զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը, որը Հայաստանը հրաժարվել է անցկացնել իր տարածքում, կանցկացվի Ղրղզստանում:
Kommersant-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կիրականացվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման առաջադրանքներ»,- ասել է նա:
Զորավարժությունների ժամկետները նշված չեն:
Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ նպատակահարմար» էր որակել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետության տարածքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում