Հայաստանը ևս 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
14/02/2023 13:40
Նմանատիպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:
Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանային տարածքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը երկու երկրներում գերազանցել է 30 հազարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում